Հայաստանը երկրորդ հորիզոնականում է․ J խմբի մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Սպորտ

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցեց Գերմանիայի հավաքականի հետ ու ջախջախիչ պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 6-0 հաշվով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբում նահանջեց 2-րդ հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Գերմանացիները, վաստակած 12 միավորով, բարձրացան առաջին հորիզոնական։

Ռումինիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին, իսկ Իսլանդիան և Հս․ Մակեդոնիան չպարզեցին հաղթողին՝ 2-2։

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հետ։

Սպորտ

--0--ԿԿ