Քաղաքապետարանը Նժդեհի փողոցի բնակիչներին հորդորում է այս գիշեր փակ պահել պատուհանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր երեկոյան աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։ Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։

--00—ԼՄ