«Ահավոր վիճակ է». Ոստիկանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հետ Սյունիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Ոստիկանության ծառայողներից մեկը հրաժարվել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Սյունիք մեկնել։ Նա հայտարարել է, որ միանում է «Հայաստան» դաշինքին։

Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վահե Ղազարյանին, առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան, որպեսզի չկատարեն խեղկատակ Նիկոլ Փաշինյանի հրամանները։  Այս մասին ոստիկանը հայտարարել է «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ։ 

«Սյունիք ես էլ պիտի գնայի նույն ձևով զինված, հագնված։ Զգալով մեր երկրի վտանգավոր իրավիճակը, ցանկացած միանալ «Հայաստան» դաշինքին։ Ողջունում եմ ձեզ, ձեր ընտրած ճանապարհը։ Ցանկանում եմ մեզ բոլորիս հաղթանակ»,- ասել նա։

Դիմելով Քոչարյանին՝ ոստիկանը շեշտել է․

«Ինչքան ուզում եք ազատվել իրենցից, այդքան պարտավորված պետք է լինեք էս վիճակից երկիրը հանելու»։

Նա կոչով դիմեց ոստիկանապետին ու ոստիկանության աշխատակիցներին միանալ իրեն, նշելով, որ ինքն ազատվում է աշխատանքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ