Իրանի նախագահական ընտրությունների հաղթողը հայտնի է. Ռոհանին նրան շնորհավորել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Ռաիսի

Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ արդեն հայտնի է` ով է հաղթել նախագահական ընտրություններում: Նա շնորհավորել է, սակայն դեռ հաղթողի անունը չի նշել:

«Շնորհավորում եմ ժողովրդի ընտրյալին: Քանի որ այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, հաշվի առնելով դա` ես փոքր-ինչ կհետաձգեմ պաշտոնական շնորհավորանքը: Հասկանալի է, թե ով է ստացել ձայների անհրաժեշտ քանակը»,- ասել է Ռոուհանին` հույս հայտնելով, որ 45 օր անց հաղթողը կանցնի նախագահական պարտականությունների կատարմանը:

Իրանում երեկ նախագահական ընտրություններ էին: Երևանի ժամանակով 01:30-ի դրությամբ առնվազն 28,4 միլիոն մարդ է քվեարկել Իրանի նախագահական ընտրություններին:

Իրանի նախագահի պաշտոնի համար նախապես պայքարում էր յոթ թեկնածու, սակայն նրանցից երեքը հանել են իրենց թեկնածությունը: Գործող նախագահ Հասան Ռոուհանին ընտրություններին չի մասնակցում, քանի որ նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետն է ավարտվում: Ըստ նախնական տվյալների` Իրանի նախագահական ընտրություններում հաղթողը դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին է, ում աջակցում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

--00--ԱԹ