ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը եւ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։
Հուլիսի 29-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Գործընկերները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել տնտեսական կապերի ամրապնդման, հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարեւորության հարցերին։ Կողմերը քննարկել են նաեւ Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։
--00—ՄՀ