Հունաստանի ափերին մոտ երկրաշարժ է գրանցվել

 ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 7,  24News

Հունաստան

Էգեյան ծովում՝ Հունաստանի ափերին մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից 10.7 կմ խորության վրա:

Տեղեկություններ զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին չկան:

  --00—ՄՀ