Հունաստանի վարչապետը Վիլնյուսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ու

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վիլնյուսում կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Երեք ծովերի նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Հունաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը։ «Վարչապետը հաստատել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային, ինչպես նաև ընդունել է Ուկրաինայի նախագահի հրավերը՝ մասնակցելու խաղաղության համաժողովին, որը տեղի կունենա հունիսին Շվեյցարիայում»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Սպասվում է, որ Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ խորհրդաժողովը տեղի կունենա հունիսին Բյուրգենշտոկում։

--00—ԼՀ