Կարկուտն էական վնասներ է հասցրել Ծովակ և Լուսակունք համայնքներում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

․

Օգոստոսի 14-ին տեղացած կարկուտն էական վնասներ է հասցրել նաև Գեղարքունիքի մարզի Ծովակ և Լուսակունք համայնքների տնտեսություններին։

Ծովակի և Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ նախնական ուսումնասիրությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների համաձայն, վնասվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր, պտղատու այգիներ։

Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի ցանքերը, մնացած մասը՝ հացահատիկի դեռևս չհնձված արտերը։ Լուսակունքում վնասվել է 80 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար հացահատիկի ցանք, 5 հեկտար պտղատու այգու բերք։

Վնասների գումարային չափերը ճշտվում են համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից։

--00--ԱՀ