Սանոսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են Չաբահար նավահանգստի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարը։

Գնել Սանոսյանը շնորհակալության է հայտնել դեսպանին` հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերը համատեղ քննարկելու հնարավորության համար։

--0--ԿԿ