Մարդատար «GAZel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 5 զոհ, 12 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:04-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կան զոհեր և տուժածներ։

Դեպքի մասին մանրամասներ է հայտնել նաև shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Թալինի, մի մասը՝ Աշտարակի բժշկական կենտրոններ։  

--00—ԼՄ