Կաքավաձորում գազելի վթարից զոհերի թիվը հասավ 6-ի, կա 9 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

վթար

ԱԻՆ-ը թարմացված տեղեկություն է ներկայացրել հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:04-ին, Կաքավաձոր գյուղում տեղի ունեցած մարդատար գազելի վթարի մասին՝ հայտնելով, որ զոհերի թիվը 6 զոհ և 9 տուժած։

Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Թալինի, մի մասը՝ Աշտարակի բժշկական կենտրոններ։  

--00—ԼՄ