«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

թ.

Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա Վարդանիկ Ա․-ն իր վարած «КамАЗ» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո «КамАЗ»-ը բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային։ 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ