Աբովյանի կամրջի մոտ Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

м

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակի 67-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կնետրոնի շտապօգնության խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայությոն տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ