Վանաձորում բախվել են BMW-ն ու 06-ը. վերջինն էլ բախվել է կայանված Opel-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News

մեք

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Զորայր Բ.-ի վարած BMW մակնիշի և 63-ամյա Հայկ Ե.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև 06-ը բախվել է նշված վայրում կայանված, Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Գ.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Դեքպի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծաայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00--ԼՀ