36-ամյա վարորդը Honda-ով «Հայասա» գործարանի մոտ բախվել է քարե պարսպին և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթաչ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Honda Elysion մակնիշի ավտոմեքենան Ոսկեվազ գյուղի վարչական տարածքում «Հայասի» գինու և կոնյակի գործարանի հարևանությամբ, դեռրս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարե պարսպին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բնակչի հողամասի տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները, քաղաքացիների օգնությամբ, դին պատգարակով մոտեցրել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ