«ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային թիրախները». հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

լույս

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակվել է «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային թիրախները» վերնագրով  աշխատանքը: Հիմնադրամից տեղեկացնում են, որ վերջինում կարելի է գտնել հետևյալ տեղեկատվությունը.

2018թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո տնտեսության զարգացման ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը, և որո՞նք են վերջինիս ուղենիշային թիրախները: Ինչո՞ւ և ինչպե՞ս է ՀՀ գործադիր իշխանությունը ձախողել պետական տնտեսական քաղաքականությունը, և որո՞նք են ձախողման հիմնական պատճառները: Ինչպե՞ս է ներկայիս կառավարությունը պատկերացնում ՀՀ տնտեսության ապագան առաջիկա 5 տարիների ընթացքում: Արդյո՞ք այդ պատկերացումներն իրատեսական են, և ի՞նչ կարելի է կանխատեսել իրականում: Այս հետազոտությունը նպատակ ունի տալ վերոհիշյալ հարցերի պատասխանները` վերլուծելով ՀՀ կառավարության 2019 և 2021 թվականների ծրագրերում ամրագրված առանցքային թիրախները` տնտեսական աճից մինչև տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ, ՀՀ բնակչության կյանքի որակի բարձրացման և սոցիալական պաշտպանության ապահովման խոստումներից մինչև հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման և երկրի մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակադրում:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00--ԱԹ