Մեր արտահանման 40%-ն ա ՌԴ գնում, տնտեսվարողները աշխատում են, խնդիր չկա. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Մեր արտահանման 40%-ն է ՌԴ գնում, տնտեսվարողները աշխատում են, խնդիր չկա։ Այսօր այս մասին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«ՀՀ արտահանման մոտ 40 տոկոսն է բաժին հասնում Ռուսաստանին, տնտեսվարողները աշխատում են, ամեն ինչ նորմալ ա, որևէ խնդիր չկա, Լարսի անցակետում էլ հերթ չկա», - անդրադառնալով ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում հնարավոր խնդիրների վերաբերյալ հարցին՝ նշեց Քերոբյանը։

Քերոբյանը նշեց նաև, որ իր և ՌԴ գործընկերոջ՝ 2022 թվականի հունիսի պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում նոր ուղիներ են բացվել, ընդամենը 2 օր են հարցեր եղել, ինչը կարգավորվել է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ