Մարությանը պե՞տք է գնա, թե մնա. երևանցիները՝ քաղաքապետի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը դեկտեմբերի 17-ին մուտքագրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և պաշտոնանկ անելու նախագիծը։

24News-ը երևանցիներից հետաքրքվեց՝ ինչպե՞ս են գնահատում Հայկ Մարությանի աշխատանքը, պե՞տք է շարունակի պաշտոնավարել, թե՝ հեռանա։ 

«Ամբողջ իշխանությունը պետք է հեռանա, ինչի՞ միայն քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ոչ մեկի աշխատանքից գոհ չեմ, վարչապետից առավել ևս գոհ չեմ։ Հիմա ի՞նչ, կպել ենք, ասենք, Հայկ Մարությանին, իհարկե գոհ չեմ։ Իրանց ամբողջ թիմից գոհ չենք։ Բայց ինքը չարյաց փոքրագույնն է, պետք է սկսել վերևից, հիմնական չարիքը Փաշինյանն է, հետո նոր՝ մնացած իր ենթակաները», - նշեց քաղաքացիներից մեկը։

«Պետք է մնա պաշտոնին, այս պահին այլ, ավելի լավ տարբերակ չեմ տեսնում։ Եվ համարում եմ, որ իշխանության կողմից նման որոշումն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի։ Իսկ Հայկ Մարությանին ես դիտարկում եմ իր աշխատանքի տեսանկյունից», - ասաց մյուսը։

Մանրամասները տեսանյութում։