Երևանցիները՝ Հայկ Մարությանի հրաժարականի և քաղաքապետի հնարավոր ընտրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքին, ասել էր՝ ցավում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլ»-ի կողմից առաջադրված քաղաքապետ Հայկ Մարությանը նախընտրական փուլում ակներև, հրապարակային աջակցություն չհայտնեց իր թիմին։

Արայիկ Հարությունյանն ընդգծել էր նաև, որ թեև այս պահին  քաղաքապետի վերաբերյալ քննարկում չկա, սակայն պետք է հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ տվյալ հարցի հետ կապված որոշում կայացնեն, բայց դրանից չտուժի քաղաքային իշխանությունը:

Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ իշխանությունը քննարկում է Հայկ Մարությանից ազատվելու հարցը և արդեն ունի նախընտրած թեկնածու:

Երևանի ավագանու անդամներ Իզաբելլա Աբգարանը և Գրիգոր Երիցյանն անդրադարձել են շրջանառվող լուրերին՝ հիշեցնելով, որ քաղաքապետին ընտրել են երևանցիները, և չպետք է մոռանալ ՏԻՄ-ի անկախության մասին:

24News-ը Երևանի բնակիչներից հետաքրքրվեց՝ գո՞հ են արդյոք Հայկ Մարությանի աշխատանքից, ո՞ւմ են ցանկանում տեսնել քաղաքապետի պաշտոնում և ի՞նչ խնդիրներ կան, որոնք պետք է առաջնային լուծում ստանան:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ