Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

․

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ, 27-ամյա Նարեկ Զ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնը:

Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ