Հունաստանը կորոնավիրուսային վարակի ռեկորդային ցուցանիշ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Հունաստանում գրանցվել է օրական ռեկորդային՝ 21 հազար 657 կորոնավիրուսային վարակի դեպք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով EODY-ի Հանրային առողջապահության ազգային կազմակերպությանը:

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման ռեկորդային՝ 9284 դեպք։ Ընդհանուր առմամբ 24 ժամվա ընթացքում կատարվել է 556 հազար թեստ։

Հունաստանի առողջապահության նախարար Թանոս Պլեուրիսը ավելի վաղ հայտնել է, որ ռեկորդային աճը պայմանավորված է Հունաստանում գերակշռող օմիկրոն շտամով: Վարակվածների թիվը օրական աճում է 200-300%-ով, մինչդեռ «դելտա» շտամի դեպքում աճը կազմել է ոչ ավելի, քան 10-15%:

Նախարարը նշել է, որ օմիկրոնը չի հանգեցնում հոսպիտալացումների թվի ավելացման, իսկ դելտա շտամով վարակվածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։

Նախարարը նշել է, որ իրավիճակը կքննարկի Առողջապահության նախարարության փորձագետների հանձնաժողովը։ Այնուամենայնիվ, կառավարությունը մտադիր չէ համընդհանուր կարանտին մտցնել։

--00--ԱՀ