Ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

զախարովա

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,-ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ-ն իր կողմից արել է, անում է և անելու է ամեն ինչ պահվող անձանց վերադարձնելու հարցում: Մենք հասկանում ենք հարցի էությունն ու առաջնահերթությունը»,- հավելել է նա։

--00--ԱՀ