«Բոլորը բոլորի դիմաց»-ը պետք է պահպանվի. Մարուքյանը հրապարակել է ALDE-ի նախագահի նամակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հայտնելով, որ քիչ առաջ ստացել է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE - Եվրոպական խորհրդարանի, Renew Europe - խումբ)» կուսակցության նախագահ Հանս վան Բաալենի պատասխանն իր նամակին՝ կապված հայ գերիների վերադարձման հետ։

«Պարոն Բաալենը գրում է, որ հետևում է գործընթացին և գտնում, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի՝ կոչ անելով արձակել գերիներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն։

Նա նաև գտնում է, որ տարածաշրջանում խաղաղության երկխոսությունը պետք է վերսկսվի, ու աջակցություն հայտնում խաղաղություն բերող միջազգային առաքելությունների իրականացմանը՝ կոչ անելով տարածաշրջանի հարևան ուժերին ձեռնպահ մնալ այնպիսի ներգրավումից, որը կարող է բերել բռնության հետագա էսկալացիայի»,- գրել է Մարուքյանը:

--00--ԱՀ