Ռուսական արբանյակները չեն խափանվել, աշխատում են սովորական ռեժիմով. Ռոգոզին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

Ռուսական տիեզերական բոլոր արբանյակների աշխատանքն ընթանում է սովորական ռեժիմով, տեղեկատվությունը, թե կապը կորել է ղեկավարման կենտրոնի հետ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։ 

Ավելի վաղ ուկրաինացի մի քանի տելեգրամ ալիքներ տեղեկատվություն էին տարածել, որ  Anonymous խմբավորման հաքերները կարողացել են կոտրել ռուսական արբանյակային կառավարման կենտրոնները։ Ըստ նույն տեղեկության՝ ռուսական կողմը կորցրել էր արբանյակների հետ կապը։ 

«Այդ մանր խաբեբաների տեղեկատվությունը ճիշտ չէ։ Մեր բոլոր տիեզերական կենտրոններն աշխատում են սովորական ռեժիմով», - գրել է «Թվիթեր»-ում Ռոգոզինը։