ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Արդեն 1.5 ժամից ավելի է, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորաններից մինչև Վայոց Ձորի մարզի Ելփինի վարչական տարածք մոտ 200 տրանսպորտային միջոցներ չեն կարողանում շարժվել, քանի որ ուժեղ բուքը իր սև գոծն է անում։
Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ ճանապարհը սպասարկող ճանշինականները վաղ առավոտից հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում. ճանապարհը բացում են, սակայն բուքը վայրկյանների ընթացքում իր սև գործն է անում՝ ճանապարհը փակելով ձյան շերտով։
Աղբյուրը հայտնում է, որ մեծ թվով ավտոմեքենաների անվադողերն ամառային են, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց կողմից երթևեկը։ Խցանումն անցնում է մոտ 5 կմ-ը, ինչի պատճառով էլ, ելնելով վարորդների և քաղաքացիների անվտանգությունից, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի հանձնարարականով ժողովրդին հայտնի «Երասխի կալցևոյից» մինչև Ելփին մոտ 20 կմ երթևեկությունըը դադարեցվել է։
--00—ՄՀ