Կիևի մատույցներում թեժ մարտեր են ընթանում․ Կլիչկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

աշխարհ

Կիևի մատույցներում թեժ մարտեր են ընթանում: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։



«Հակառակորդը առանձնահատուկ կերպով ոչնչացնում է Բուչան, Հոստոմելը, Վորզելը, Իրպենը և սպանում խաղաղ բնակիչներին։ Մարտերի ընթացքում Հոստոմել համայնքի ղեկավար Յուրի Պրիլիպկոն զոհվել է, երբ հաց ու դեղ էր բաժանում մարդկանց»,- ասել է Կլիչկոն տեսաուղերձում։



--00--ԿԿ