Շվեդիան ևս 5 հազար հակատանկային նռնականետ կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

Շվեդիան Ուկրաինա կմատակարարի ևս 5 հազար մեկանգամյա հակատանկային նռնականետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստը:

«Ծայրահեղ կարևորում ենք՝ շարունակել ակտիվորեն աջակցել Ուկրաինային»,- հայտարարել է նա:

Շվեդիայի կառավարությունը փետրվարի 27-ին հայտնել էր, որ Ուկրաինա է ուղարկվելու 5 հազար սաղավարտ, 5 հազար զրահաբաճկոն, 5 հազար «Pansarskott 86» մեկանգամյա հակատանկային նռնականետ, ինչի համար հատկացվել էր շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, Ուկրաինայի Կենտրոնական բանկի ֆոնդին, երկրի զինված ուժերին աջակցելու նպատակով, փոխանցվել էր ավելի քան 52 մլն ԱՄՆ դոլար:

--00--ԱՀ