Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները կանցնեն Մեղրիով ու Զանգեզուրով. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ալիև Մեղրի

Մենք ասել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մայիսի 27-ին Զանգիլանի (հայկական անվանումը՝ Կովսական - խմբ․) շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։

«Խաղաղության պայմանագիրը նշանակում է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Արդյունքում մենք հասել ենք դրան, և Ադրբեջանն արդեն որոշել է իր աշխատանքային խումբը։

Մյուս կարևոր խնդիրը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց նորից նայեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությանը, արդեն մատնանշվել է, որ թե՛ երկաթգիծը, թե՛ ճանապարհն անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք դրան հասնում ենք, ես էլ ասել եմ, որ հասնելու ենք»,-նշել է Ադրբեջանի նախագահը։

--00--ԱԱ