Իգոր Խովաևը ժամանել է Բաքու, այնուհետև կգա Երևան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցելել է Բաքու։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դիվանագետը Բաքվից կժամանի Երևան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցող ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր լեզու գտնելու, խաղաղության համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքների և պարամետրերի հասնելու համար։ 

--00--ԱՀ