Մեծ Թաղերի ղեկավարը մեղավոր է ճանաչվել համայնքին 1.9 մլն դրամի գույքային վնաս պատճառելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Արցախի դատախազությունից հայտնում են, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022 թ. օգոստոսի 1-ի մեղադրական դատավճռով Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ դատարանը նրան ենթարկել է 540.000 դրամի չափով տուգանքի:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ