Ամերիկացի լրագրողը նկատել է, որ հայ ռազմագերիներին խոշտանգողներից մեկն ունի թուրքական ակցենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Ամերիկացի լրագրող Lինդսի Սնելն արձագանքել է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ ադրբեջանցիների տարածած նոր տեսանյութին:

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում հայ ռազմագերիներին, ԵՄ քաղաքական գործիչների համար, որպեսզի Թվիթերում իրենց խորը մտահոգությունն արտահայտեն Ադրբեջանի գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում և հավելել, որ խոշտանգողներից մեկն ունի թուրքական ակցենտ։

նկար

--00—ԼՄ