«Դուք փակում եք իմ բերանը»․ Պուտինը դիտողություն է արել ամերիկացի լրագրողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

նկար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Ժնևում կայանալիք  հանդիպումից առաջ ՌԴ ղեկավարը բացառիկ հարցազրույց է տվել ամերիկյան «NBC» հեռուստաընկերության լրագրող Կիր Սիմոնսին: Զրույցի ընթացքում Պուտինը դիտողություն է արել լրատվամիջոցի ներկայացուցչին։

Ռուսաստանում քաղաքացիներին և կազմակերպություններին օտարերկրյա գործակալների կարգավիճակ շնորհելու թեմայի քննարկման ժամանակ Պուտինը հիշեցրել է, որ համապատասխան օրենքը ԱՄՆ-ում գործում է 1930-ականներից, և դա ոչ մեկին չի անհանգստացնում Արևմուտքում, և որ ամերիկյան նորմատիվ ակտը շատ ավելի խիստ է, քան ՌԴ-ում դրա համարժեքը: Սակայն լրագրողը չի թողել, որ վերջինս ավարտի խոսքը՝ պատճառաբանելով, թե զրուցակիցը շեղվել է թեմայից։ Պուտինը լրագրողի միջամտությունն անպատասխան չի թողել։

«Եթե համբերություն ունենաք և թույլ տաք, որ մինչև վերջ ասեմ այն, ինչ ուզում եմ ասել, ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա: Բայց իմ պատասխանը ձեզ դուր չի գալիս: Դուք չեք ցանկանում, որ ձեզ դիտողները լսեն իմ պատասխանը: Դա է խնդիրը: Դուք փակում եք իմ բերանը: Սա մտքի արտահայտման ազատությու՞ն է, թե՞ մտքի արտահայտման ազատություն է ամերիկյան ձևով»,-ասել է Պուտինը:

Տեսանյութը՝ այստեղ:

--00—ԼՄ