Բայերը պահպանեց անպարտելիության շարքն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

3965024_80495188_2560_1440.thumb_

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բայերն» ընդունել էր «Ռոմային»։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2։2 հաշվով։ Հռոմը ներկայացնող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Պարեդեսը՝ 2 անգամ աչքի ընկնելով 11 մետրանոցից։

82-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ջանլուկա Մանչինին դարձավ ինքնագոլի հեղինակ։ 90+7-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Ստանիշիչը։

Լևերկուզենի «Բայերը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 4։2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

«Բայերը» եզրափակիչում կխաղա «Ատալանտայի» հետ։

Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայում, Դուբլինի «Ավիվա» ստադիոնում։

Աղբյուրը՝ ArmSport.am

--00—ՅՄ