Նիկոլ Փաշինյանը՝ հրադադարի խախտման կեղծ լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

default.jpg

Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում վերահրապարակել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունն ու գրել.

«Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրերի ստեղծում»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց.

«Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ պաշտպանական գերատեսչության, այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ  հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»։

--00—ԶՀ