18-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հոկտեմբերի 19-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել և, զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել են 18-ամյա երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 15 փամփուշտով, և 2 փամփշատուփ:
Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ