Ա․Եղոյանը Վիլնյուսում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության նպատակներն ու դրդապատճառները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

․

ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավերով նոյեմբերի 9-10-ը գտնվում է Վիլնյուսում` մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։

Ինչպես տեղեկանում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից, մոտ երեսուն երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդավարական պետություններին եւ համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։

Այսօրվա քննարկման ընթացքում Արման Եղոյանը ներկայացրել է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, մասնավորապես` Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության  հեռահար նպատակներն ու խորքային դրդապատճառները։

--00--ԱՀ