Արարատում 13 օրական երեխայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Capture
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արարտի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 3-ին «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ստացված ահազանգի փատով։

Այդ օրը ժամը 09։15ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տղափոխվել երեխայի դի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարտի մարզի վարչությամ պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։

Ժամանել են նաև Հայի քննճական կոմիտեի Արարտի մարզային քննչական վարչության Մասիսի քննչակակ բաժնի խումբը` քննիչ Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչներըվպարզել են որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 13օրական Հովսեփ Հ․-ն է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկակակ փորձաքննություն, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

--00—ՅՄ