«Արտաշատ» ԲԿ տեղափոխված 1-ամյա տղան 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Արտաշ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ին, «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա, ով 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կահքում։

--00—ԼՀ