Ադրբեջանը երևի Ռուբեն Վարդանյանի հետ չի բանակցում, մինչև վերջերս շփումներ կային. Ալեն Սիմոնյան 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Հայաստանն արտապետական ճանապարհ որևիցե երկրի մեր տարածքով չի տալու, հնարավոր է, որ լինի այդ ճանապարհների կառավարման արտապատվիրակում երրորդ երկրին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները մինչև վերջերս շփում ունեցել են Ադրբեջանի իշխանությունների հետ, այս պահին, իր տեղեկությունների համաձայն, շփումներ չկան։ 

Ինչ վերաբերվում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ շփումներ չկան, Սիմոնյանն արձագանքեց, թե «երևի իր հետ չեն շփվում»։

--00—ԼՄ