Վրաստանը Հայաստանում նոր դեսպան ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

252194

Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։ Այս մասին հայտնում են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է Շարվաշիձեի հետ։ Վարչապետը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Հիշեցնենք, որ է Շարվաշիձեի թեկնածությունը ՀՀ-ում դեսպանի պաշտոնում առաջադրվել էր դեռ նախորդ տարի և Վրաստանի կառավարությունը հաստատել էր:

--00—ՅՄ