ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանը 24News-ին ասաց, որ ՀՀ նախագահի խորհրդականի պաժշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել։
«Որևիցե քննարկման չեմ մասնակցել, այս պահին պաշտոնապես այդպիսի առաջարկ չունեմ»,- ասաց Դումանյանը։
Ավելի վաղ, ArmLur.am կայքը, հղում անելով իր տեղեկություններին, գրել էր, որ կառավարական տարբեր կաբինետներում քննարկվում է ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին նոր պաշտոն տալու մասին հարցը։
«Նախկին նախարարին կառավարությունից տեսնում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդականի պաշտոնում եւ ցանկանում են այդ պաշտոնը նրան առաջարկել»,- գրել էր կայքը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ