Պարեկային ծառայության պետ Ումրշատյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

վվ

ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ումրշատյանի հեռանալու պատճառների վերաբերյալ ՆԳՆ-ից դեռևս որևէ տեղեկություն չեն հաղորդում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ