Մեր խնդիրն է, որ հասարակության 100 տոկոսը վստահի նոր պարեկային ծառայությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

«Պարեկային ծառայության հիմնական տարբերությունն իր փիլիսոփայությունն է, այն ոչ թե սահմանափակող, սանկցիա կիրառող, այլ ուղղորդող, հասարկությանն օգնող ծառայություն է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանը:

Նրա խոսքով՝ պարեկային ծառայության ծրագրերը մշակվել են արտասահմանյան գործընկերների կողմից և կիրառվել է նախկին Խորհրդային միության այն երկրներում, որտեղ Խորհրդային միությունից ժառանգած մոտեցումներ և կարգեր են եղել:

«Մեր խնդիրն է, որ հասարակությունը 100 տոկոսով վստահի մեզ, որին համոզված եմ կարճ ժամանակում կհասնենք: Մեր հասարակությունը պետք է ընդունի և սիրի պարեկին, քանի որ այսուհետ այն համազգեստ հագնող, քաղաքացուն օգնող կերպար է»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ