Ավինյանը Լիոնի քաղաքապետի հետ քննարկել է Կոնդի վերակառուցման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել է Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Կողմերը նկատել են, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են՝ քաղաքաշինական կարևոր այս նախագծին կյանք տալու համար:

կոնդ

Առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի՝ քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին: Նախաձեռնության նպատակն է, պահանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:

--00—ՍՊ