Պետություն չկա, գյուղացիներն են բռնել ադրբեջանցուն և Լինչի դատաստանի ենթարկել, ինչը վատ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Պետություն չկա, գյուղացիներն են բռնել ադրբեջանցուն և Լինչի դատաստանի ենթարկել, ինչը վատ է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանի համոզմամբ, Փաշինյանը քայքայել է պետական ինստիտուտները։ Ըստ նրա՝ Ալիևը դրսի վիրուս է, իսկ Փաշինյանը շատ ավելի վտանգավոր է, քանի որ քայքայում է Հայաստանի իմունիտետը։

Զուրաբյանը խոսեց նաև Մադրիդյան սկզբունքների մասին՝ այդ թեմայով Փաշինյանի մեկնաբանությունները դիտարկելով որպես տգիտություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ