Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տպավորված է երևանյան առաջնությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

նկար

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միլան Միհալովիչը տպավորել է Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցի շրջանակում նա ասել է, որ Եվրոպայի ֆեդերացիան շատ ուրախ է, որ մրցումներն անցկացվում են Հայաստանում: 

«Հայկական սպորտը, մասնավորապես, ծանրամարտը աշխարհում լայն տարածում ունի։ Ուրախ ենք, որ Երևանը ընդունել է 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը։

Կազմակերպվածությունը տպավորիչ է, միանգամայն ակնհայտ է, որ աշխատանք է տարվել այս ուղղությամբ»,-  ասել է Միհալովիչը, ապա հավելել․ «Այստեղ մենք բոլորս ընկերներ ենք և ուրախ ենք պահպանել ոլորտում եղած արժեքները։ Ցավոք, երբեմն, որոշ մարդիկ դա չեն հասկանում՝ փչացնելով եղած մթնոլորտը և դժվարություններ ստեղծելով բոլորիս համար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ