Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ Եվրոպայի ռեկորդով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

գարիկ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 178 կգ արդյունքով: Գրում է Armsport-ը։

Այսպիսով, 20-ամյա Կարապետյանը նաև Եվրոպայի երիտասարդական ռեկորդ է սահմանել:

Այս վարժությունում երկրորդ արդյունքը ցույց է տվել Վրաստանի ներկայացուցիչ Չխեիձեն՝ 173 կգ արդյունքով, իսկ եռյակը եզրափակել է գերմանացի Մաթեուս Հոֆմանը՝ 172 կգ-ով:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը, որի համար Կարապետյանը նախնական  210կգ է պատվիրել:

--00—ՍՊ