Ադրբեջանը կարող է մերժել Արցախում խաղաղապահ առաքելության գտնվելու ժամկետի երկարաձգումը․ Զատուլին 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

զատուլին նիկոլ

Ադրբեջանը կարող է մերժել Արցախում ռուս խաղաղապահ առաքելության գտնվելու ժամկետի երկարաձգումը։ Այդ մասին НСН-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ-ի հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։



Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանին ավելորդ վկաներ պետք չեն Լեռնային Ղարաբաղում հայերին իրենց պատմական հողերից վտարելիս․



«Հաջորդ գործողությունը կլինի Ռուսաստանի կողմից խաղաղապահ առաքելության ժամկետը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պետք չեն, որպեսզի դրսից վկաներ չլինեն, թե ինչպես են հայերին վտարում ու հաշվեհարդար տեսնում նրանց հետ»,- ասել է նա։

Զատուլինը ընդգծում է` այդքանով Լեռնային Ղարաբաղի հետ կապված պատմությունը չի ավարտվի, քանի որ Բաքուն արդեն հրաժարվում 1 վիճելի տարածքի ինքնավարության վերաբերյալ իր խոստումներից․

«Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, դավաճանեց Ղարաբաղի բնակիչներին։ Լեռնային Ղարաբաղ անունը կոչնչացնեն, Բաքուն արդեն հրաժարվում է այն այդպես անվանել։ Սա հայ ժողովրդի ողբերգության պատմության շարունակությունն է նոր ձևով, նոր ժամանակում՝ նրա վտարումը պատմական հողերից»,- եզրափակել է նա։ 



Հիշեցնենք՝ Ալիևը ադրբեջնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ավելի վաղ նշել էր՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն կամ լքեն տարածաշրջանը: Ալիևի խոսքով՝ Բաքուն մտադիր է մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիր ստորագրել, որպեսզի վերջ դնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը:



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանն ընդմիշտ պետք է հրաժարվի այլ երկրների նկատմամբ տարածքային հավակնություններից՝ հանուն խաղաղության հաստատման:





--00—ՍՊ