Ժամանակն է դադարեցնել Բաքվին անվտանգության աջակցությունը․ Մենենդեսը՝ Լաչինի միջանցքի անցակետի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

men_5707.thumb_

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնք համակարգված ձևով սպանվել են Օսմանյան կայսրության կողմից։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

«Անչափ հպարտ եմ, որ ղեկավարել եմ Սենատի ճանաչումը, և որ ԱՄՆ նախագահը միացել է մեզ՝ հաստատելով այս գերագույն չարիքի փաստերը»,-գրել է նա:

Մենենդեսը խոսել է նաև Լաչինի միջանցքի փակման մասին․ «Քանի որ մենք կանգնած ենք աշխարհասփյուռ հայ համայնքի կողքին, մենք մեր ուշադրությունն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի վրա:

Ես դատապարտում եմ Ադրբեջանի Լաչինի միջանցքի անցակետը, որը սպառնում է սրել Լեռնային Ղարաբաղի հայերի սուր հումանիտար ճգնաժամը։ Ժամանակն է դադարեցնել Բաքվին անվտանգության աջակցությունը»:

--00—ՅՄ