Բլինքենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինում անցակետի տեղադրման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

255886

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Լաչինի մջանցքում տիրող իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Բլինքենը նշել է, որ Ադրբեջանի տեղադրած անցակետը Լաչինի միջանցքում խաթարում է փոխվստահության ձևավորման ջանքերը։

Նա ընդգծել է միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտությունը մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի համար։

--00—ՅՄ